Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Խելքը գլխին խանութ էլ չունեն

Խելքը գլխին խանութ էլ չունեն
13.10.2015 | 00:27

Մասիսը քաղաք անվանելը դժվար է, քանի որ մայրաքաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքը սարսափելի խեղճ է ու աղքատ: Մասիս տանող և քաղաքամիջյան ճանապարհներն էլ ահավոր են: Մասիսցիների բախտը չի բերել անգամ կարգին, «խելքը» գլխին խանութներ ունենալու հարցում:
Տեղաբնակները մեզ ասացին, որ ողջ քաղաքում իբր երկու «սուպերմարկետատիպ» խանութ կա, որոնցից մեկը` «Ինեսան», սննդի որակի հաշվին զեղչեր է անում: «Արդեն որերորդ մարդն է այնտեղից գնած սննդամթերքից թունավորվում»,- պատմեցին մասիսցիները, նշելով, որ երբեմն նաև հին ապրանք են վաճառում: Երևանի հետ կապ ունեցողները գերադասում են մայրաքաղաքից մթերք գնել, քանի որ նախ՝ իրենց խանութներից չեն կարող գնել այն, ինչ հարկավոր է, հետո էլ՝ եղածն անորակ է:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ